• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Աշխարհատեղեկատվական համակարգ. նոր առարկա դպրոցո՞ւմ

Աշխարհատեղեկատվական համակարգ. նոր առարկա դպրոցո՞ւմ Հայաստանի դպրոցներում ներդրվելու է Աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) ուսուցումը, որը կսովորեցնի աշակերտներին օգտագործել, ստեղծել և տարածել քարտեզներ, հավաքել և ներմուծել տվյալներ, կատարել տարբեր վերլուծություններ և աշխատել մեծածավալ տվյալների հետ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «KARDES» (Քարտեզ) կազմակերպությունը, ՀԲԸՄ Հայաստանը և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) համագործակցում են Հայաստանի դպրոցներում ԱՏՀ-ն որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու նպատակի շուրջ: Խոսելով կրթության բնագավառում, Աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) կարևորության մասին՝ «KARDES»-ի հիմնադիր և տնօրեն Բագրատ Բալաբանյանն ընդգծեց, որ այս բոլոր ոլորտներում՝ պաշտպանություն և անվտանգություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ, քաղաքաշինություն և այլն, ամբողջ աշխարհում օգտագործվում է քարտեզագրումը: Վերջին մի քանի տարիներին այն օգտագործվում է նաև կրթության ոլորտում: «Մենք, որպես սփյուռքահայեր, շատ քաջալերված ենք Հայաստանի բարեփոխումներով և ցանկացանք մեր ներդրումն ունենալ Կառավարության կրթության ծրագրում: Մենք այս նույն համակարգն օգտագործում և ներդրել ենք Աբու Դաբիում և ԱՄՆ-ում: Այժմ պատրաստվում ենք այստեղ նույնպես իրականացնել և ավելի բարելավել կրթության մակարդակը»,- նշեց Բալաբանյանը և հավելեց, որ այս համակարգն իր մեջ ներառում է 21-րդ դարի թվային գործիքներ: ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում STEM/ԳՏՃՄ (Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) դասավանդման զարգացմանը: Արդյունքում աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական և տարածական մտածողությունը: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն ասաց, որ ծրագիրը նախարարություն է ներկայացվել, և Կրթության ազգային ինստիտուտն էլ իր դրական եզրակացությունն էր տվել: «Մենք ֆորմալ առումով դիմում ենք Կրթության ազգային ինստիտուտ, որպեսզի մասնագետները նույնպես եզրակացություն տան այս կամ այն ծրագրի վերաբերյալ»,- շեշտեց ԿԳ նախարարի խորհրդականը: Նա հավելեց, որ իրենց հեռահար նպատակներից է կիրառել համակարգը հանրապետության բոլոր դպրոցներում: Նոյեմբերի 14-ին հայաստանյան դպրոցների ուսուցիչների համար կազմակերպվել էր առաջին սեմինար-դասընթացը: Շուրջ 100 մասնակից Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերից և Երևանից մասնակցեցին սեմինարին և ծանոթացան ԱՏՀ-ին և այն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը: «Ուսուցիչների համար կշարունակվեն վերապատրաստման դասընթացները և հետագայում՝ գնահատման արդյունքում, մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես ենք այն տարածելու բոլոր դպրոցներում»,- նշեց Մամիկոնյանը: ՀԲԸՄ Հ վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Երվանդ Զորյանն ընդգծեց, որ ԱՏՀ-ն կրթական և նորարարական գործիք է, որ ՀՎՀ-ն կիրառել է վերջին տարիներին: «KARDES»-ի հետ միասին ներդնելու ենք մեր փորձը և գիտելիքները՝ օնլայն կրթության առաջադեմ տեխնոլոգիաները հայկական դպրոցներում ներառելու համար»,- ասաց Զորյանը, ով միջոցառմանը մասնակցում էր տեսակամրջի միջոցով: Միջոցառման ընթացքում ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը և «KARDES»-ի հիմնադիր և տնօրեն Բագրատ Բալաբանյանը վիրտուալ կերպով ստորագրեցին փոխըմբռնման համաձայնագիր՝ վավերացնելով «KARDES»-ի և ՀՎՀ-ի համագործակցությունը:
18
Декабрь
0
29

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar