• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Այբ» ավագ դպրոց. 2012-2013 ուս. տարվա ընդունելություն

«Այբ» ավագ դպրոց. 2012-2013 ուս. տարվա ընդունելություն
31-01-2012

«Այբ» ավագ դպրոցը հայտարարում է 2012-2013 ուս. տարվա ընդունելություն: 
«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել ներկայիս 9-րդ դասարանցիները, ովքեր կշարունակեն ուսումը «Այբ» դպրոցի 10-12-րդ դասարաններում:
Սիրելի դիմորդ, ահա թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել «Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար.

1 / Հունվարի 25 - մարտի 21, ամեն չորեքշաբթի 
Գրանցվիր «Բաց դռների» միջոցառումներին, անձամբ ծանոթացիր դպրոցի հնարավորություններին, ուղղիր քեզ հետաքրքրող հարցերը, իմացիր ընդունելության հետ կապված մանրամասներ: Գրացվելու համար գրիր welcome@aybschool.am հասցեով:

2 / Փետրվարի 13 - մարտի 31
Մասնակցիր անվճար «մինի-դասերին», որոնք կօգնեն քեզ նախապատրաստվել ընդունելության քննություններին: «Մինի-դասերն» անցկացվում են տարբեր առարկաներից: Գրանցվելու համար գրիր mini_lessons@aybschool.am հասցեով:

3 / Մարտի 26 - ապրիլի 6
Ներկայացրու ընդունելության հայտը, որը պետք է լրացնել էլեկտրոնային տարբերակով (առցանց), ապա նաև տպել, ստորագրել ու ներկայացնել դպրոց այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին: Ընդունելության հայտը կգտնես մեր կայքում մարտի 15-ից (www.aybschool.am):

4 / Ապրիլի 9, 11, 13
Ընդունելության I փուլ: Քննություններ
Հանձնիր ընդունելության քննությունները: Քննությունները տարբեր են, կախված քո ընտրած մասնագիտական ուղղությունից («Հասարակական գիտություններ» կամ «Գիտություն»):

5 / Մայիսի 1-6
Ընդունելության II փուլ: Հարցազրույց
Քննությունները հաջող հանձնելու դեպքում դու կանցնես հարցազրույցի փուլ, որը ոչ պակաս կարևոր ու որոշիչ փուլ է:

6 / Մայիսի 10
Այս օրը կհրապարակվեն ընդունելության արդյունքները:

7 / Մայիսի 14 - հունիսի 22
Ընդունվելուց հետո դու կարող ես դիմել «Այբ» կրթական հիմնադրամի Ֆինանսական աջակցության հանձնաժողովին՝ լրացնելով ու ներկայացնելով ուսման կրթաթոշակ ստանալու համար համապատասխան հայտ: Ֆինանսական աջակցության հայտի ձևը կգտնես մեր կայքում մայիսի 1-ից (www.aybschool.am):

«Այբ» ավագ դպրոցի ընդունելության մանրամասն ժամանակացույցը, քննությունների նկարագրությունը և այլ տեղեկություններ հասանելի են www.aybschool.am կայքում՝ Ընդունելություն բաժնում:

Կապվեք «Այբ» ավագ դպրոցի հետ.
Հեռախոս՝ (+374 94) 54-64-98
Էլ. փոստ՝ school@ayb.am
Կայք՝ www.aybschool.am

18
Декабрь
0
6116

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar