• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բանակում ծառայող երիտասարդները հնարավորություն կստանան պատրաստվելու բուհական քննություններին. վարչապետ


Հաաստանի կառավարությունը, կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ սկսում է մի ծրագիր, որով պատասխանատվություն է ստանձնելու բանակում ծառայող երիտասարդների աշխատանքային եւ կրթական գործունեության համար` զորացրումից հետո: Այդ մասին այսօր` փետրվարի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր զինծառայողի հետ աշխատանք է տարվելու, պարզելու նրա կարողությունը եւ ցանկությունը: Մասնավորապես` եթե զինծառայողը ցանկություն ունի զորացրվելուց հետո շարունակել ուսումը, ապա նրան հնարավորություն կտրվի ծառայության ընթացքում պատրաստվելու իր հետագա կրթական գործունեությանը: «Դա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի մթնոլորտը, ընտանիքները հանգիստ կլինեն, որ պետությունը ապահովելու է շարունակականությունը կրթության առումով»,- ասաց Տ. Սարգսյանը:

 


18
Декабрь
0
1188

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar