• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԲՈՒՀ-երի թափուր տեղերի համար երկրորդ լրացուցիչ մրցույթ է անցկացվելու. դիմումների ընդունման ժամկետն է հուլիսի 16-20 –ը

Գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացնում է լրացուցիչ երկրորդ մրցույթ: Միասնական քննություններին մասնակցած այն դիմորդները, որոնք առարկաներից գոնե մեկից դրական գնահատական են ստացել, հնարավորություն են ստանում մասնակցել լրացուցիչ երկրորդ մրցույթին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Հիմնական մրցույթն ավարտելուց, հուլիսի 15-ին ցուցակները փակցնելուց հետո, հանրապետության բոլոր բուհերի մասնագիտությունների թափուր տեղերի համար նորից մրցույթ է հայտարարվում: Եթե դիմորդը երկու, երեք առարկայից մեկը դրական է ստացել, կարող այդ մեկ առարկայով նորից մասնակցել մրցույթին: Իրենք նորից քննություն չեն հանձնում իրենց արդեն ունեցած միավորներով են մասնակցում»,-ասաց Կարո Նասիբյանը: Նա տեղեկացրեց, որ չկա մասնագիտություն, որտեղ թափուր տեղ չլինի: Տնտեսագիտական համալսարանում բոլոր մասնագիտություններն ունեն թափուր տեղեր, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններն ունեն թափուր տեղեր: Բացառություն են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության ուղղությունները: Երկրորդ մրցույթին մասնակցելու դիմումներն ընդունվում են հուլիսի 16-20 –ը:
18
Декабрь
0
450

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar