• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բրյուսովցիները թարգմանչական կենտրոն ունեն

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն արդեն թարգմանչական կենտրոն ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին կենտրոնի բացմանը բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը նշեց, որ իրենք ցանկանում են ուսանողներին հնարավորություն տալ` ուսմանը զուգահեռ գիտելիքներն ու մասնագիտական կարողություններն աշխատանքի մեջ ներդնելու: Բուհում այս նպատակով մի շարք ծրագրեր են իրականացվում: Կենտրոնի բացումը, Զոլյանի խոսքով, լավ առիթ է այդ ամենը համախմբելու:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նկատեց, որ թարգմանչության կարեւորությունը հայ ազգը միշտ գիտակցել է: Հայ եկեղեցին ունի սուրբ թարգմանիչների տոն: «Աշխարհն արդեն մեզանից կտրված չէ: Աշխարհի հետ հաղորդակցման գործում լեզուն բոլորիս իրապես կարողանում է միավորել»,- ասաց Գաբրիելյանը:

Թարգմանչական կենտրոնի հիմնական նպատակն է ստեղծել ուսանողների համար թարգմանչական գործունեության տեսական գիտելիքներ եւ գործնական փորձ ձեռք բերելու համար անհրաժեշտ միջավայր: Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը եւ հատուկ համակարգչային ծրագրերի օգտագործումը, ինչպես նաեւ որակյալ մասնագիտական գրականության առկայությունը հնարավորություն կտան ուսանողներին հմտանալ թարգմանչական գործում եւ արդեն իսկ ուսումնական գործընթացի շրջանակներում ձեռք բերել աշխատանքային փորձ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
0
1126

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar