• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Ծանր պայուսակներն այս սեպտեմբերից կսկսեն թեթևանալ. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է կրթության ու մշակույթի փոխհարաբերությանը. «Վստահաբար, եթե մի գործի մեջ ես մտնում, նպատակը հաջողելն է և ոչ ձախողելը: Բարեփոխումները, որոնց մասին խոսում ենք, շատ կտրուկ են և վերաբերում են տասնյակ հազարավոր մարդկանց շահերին: Շատերի համար դժվար ընդունելի է, որ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրել փոփոխությունների այս ճանապարհին: Համակարգի բոլոր բաղադրիչներում փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի համակարգն էլ փոխվի»: Նախարարը նշել է, որ պետք է լինեն վերապատրաստումներ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարրական դպրոցում խնդիրներ գրեթե չկան, և հիմնական խնդիրները լինում են միջին և ավագ դպրոցներում. «Ծանր պայուսակները այս սեպտեմբերից կսկսեն թեթևանալ, և աշակերտն առաջին կիսամյակ կտանի գրքի առաջին հատորը, իսկ երկրորդ կիսամյակ` երկրորդ հատորը, ինչը նշանակում է, որ պայուսակները և դասագրքերը 40-50%-ով կթեթևանան»:
18
Декабрь
0
21

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar