• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Dasaran.am»-ը գործարկում է դիմորդների համար նախատեսված բաժին

Հայտարարություններ

«Dasaran.am»-ը գործարկում է դիմորդների համար նախատեսված բաժին
10-01-2013

Մամուլի հաղորդագրություն


Հունվարի 11-ին` ժամը 11:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնում (ք. Երևան, Այգեստան փողոցի 9/4) տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում «Dasaran.am» կրթական ծրագրի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից կներկայացվի Dasaran.am-ի կայքում տեղ գտած «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը:

Հատուկ ապագա ուսանողների համար պատրաստված «Դիմորդի անկյուն»-ը թույլ կտա մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին:

Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները: «Դիմորդի անկյան» շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին և որոշումներին, ինչպես նաև օգտվել մասնագիտական ուղեցույցից և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Նշենք, որ մասնագիտության ընտրությունը հնարավոր է անել` քննական առարկան կամ առարկաները ընտրելու միջոցով:

Ասուլիսի ընթացքում կներկայացվի նաև Dasaran.am-ի նոր կայքը` լի նոր հնարավորություններով և իր օգտատերերի համար պատրաստված բազմաթիվ հետաքքրքիր բաժիններով, անդրադարձ կկատարվի նաև «Dasaran.am» կրթական ծրագրի հետագա պլաններին:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում ՀՀ 1400 դպրոցներից ավելի քան 500-ը` այս պահին ունենալով ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ (աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ և տնօրեններ): Ս.թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 այցելություն և 42.271.801 էջադիտում:

Հարգելի լրագրողներ, ասուլիսին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել (010) 29-79-69 կամ (094) 89-79-69 և գրանցվել:

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել`
Գայանե Գալստյան
«Dasaran.am»-ի հանրային կապերի պատասխանատու
Հեռ.` (010) 29 79 69, 29 89 69
Բջջ.՝ (098) 70 20 17
Կայք` www.dasaran.am 
Էլ. փոստ` info@dasaran.am 

18
Декабрь
0
1776

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar