• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդի օրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են ձմեռային արձակուրդներ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020 թ. հունվարի 7-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2019 թ. դեկտեմբերի 23-ից 2020 թ. հունվարի 19-ը ներառյալ: Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով ԿԳՄՍ նախարարությանը:
18
Декабрь
0
64

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar