• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԵՊԲՀ-ն կհամագործակցի ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի հետ

ԵՊԲՀ-ն ձեռք է բերել բացառիկ համաձայնություն «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ, և առաջիկայում պատրաստվում է կնքել համագործակցության տարբեր համաձայնագրեր: Ինչպես տեղեկացրեցին ԵՊԲՀ-ի լրատվական ծառայությունից, ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում: Համագործակցությունը, փորձի փոխանակման շրջանակում, ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետներին հնարավորություն է ընձեռում պարբերաբար այցելել Հայաստան և ԵՊԲՀ-ում հանդես գալ դասախոսություններով: Բուհի ղեկավարությանը հաջողվել է նաև հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել կլինիկական օրդինատորների կեցության և այլ ծախսերի հետ կապված:
18
Декабрь
0
406

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar