• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԵՊՀ-ն տարածաշրջանում առաջատար բուհն ն է Webometrics-ի աղյուսակում

Աշխարհի համալսարանների Webometrics դասակարգման արդյունքների համաձայն` Երևանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզոնական:  Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ռեյտինգավորվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000-ը եվրոպական են, 7000-ը` ամերիկյան, 6000-ը` ասիական: Երևանի պետական համալսարանը ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է: Նշենք, որ Վրաստանի առաջատար բուհը` Թբիլիսիի պետական համալսարանը, հայտնվել է աղյուսակի 2464-րդ հորիզոնականում, Ադրբեջանի` ամենաբարձր վարկանիշ ունեցող Խազար համալսարանը 6233-րդ տեղում է, իսկ Բաքվի պետական համալսարանը` 8833-րդ: 

Webometrics-ն աշխարհի ճանաչված բուհեր ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է:  Դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ` պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը:

Դեռևս 2010 թվականին ԵՊՀ-ն Webometrics-ի աղյուսակում զբաղեցնում էր 4392-րդ տեղը, 2011 թվականի սկզբին 4651-րդն էր, 2011 թվականի ամռանը ցուցանիշը հասել էր 2856-ի:

Webometrics-ն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է տարին երկու անգամ` տարվա սկզբին և կեսին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
1
1122

Մեկնաբանություններ նյութին: 1

avatar
#1. ANJELIKA в 18:22 (17/Փետրվար/2012) Spam
biggrin hands thumb thumb
avatar