• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երևանի ամենախիտ դպրոցներում սեպտեմբերից երեխաների մուտքը անցաքարտերով կլինի

Մայրաքաղաքի 30 դպրոցներում առաջիկա սեպտեմբերից կմեկնարկի պիլոտային անվճար ծրագիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մուտքը տվյալ դպրոցներ կլինի անցաքարտերով: «Ընտրվել են ամենախիտ դպրոցները: Նպատակը անվտանգության ապահովումն է»,-նշեց Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ծրագիրը կունենա հավելյալ ծառայություններ, որոնք կլինեն վճարովի: Ըստ ցանկության՝ ծնողն, օրինակ, կարող է հաղորդագրություն ստանալ երեխայի դպրոց մուտքի և ելքի մասին:
18
Декабрь
0
473

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar