• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երևանի քաղաքապետարանի և Dasaran.am կրթական ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Dasaran.am կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն է տալիս քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կիրառել ծրագիրն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը:

Ծրագիրը հնարավորություն է տալիս կայքում հետևելու դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալու դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով կրթական համակարգում ընթացող բարեփոխումների ծրագրերը, նշել է, որ կայքի նախաձեռնությունը կարևոր քայլ է համակարգի գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ և պատրաստակամություն է հայտնել աջակցել ու սատարել նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

«Գործնականում, արդեն տեսնելով ծնողների և ուսուցիչների գոհունակությունը, վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ դպրոցներում լիարժեքորեն կապահովվի գործունեության թափանցիկությունն ու հնարավորություն կտա ամրապնդել ծնող-դպրոց-պետություն համագործակցությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության համար` ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը նշել է, որ այն լավ գործիք է դպրոցին վերաբերող տարբեր տվյալներ ստանալու, դպրոցի արդյունավետ կառավարման, վերահսկողության և վերլուծությունների համար:
Մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են և բաց կայքի անդամների համար:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

18
Декабрь
0
1408

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar