• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երաշխավորվել է 8 վերապատրաստող կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է 8 կազմակերպություն, որոնցից բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը: Վերապատրաստումների իրականացման համար երաշխավորված կազմակերպություններն են. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ, «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ, «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ, «Եվրոպական համալսարան» հիմնադրամ, «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամ:
18
Декабрь
0
484

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar