• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երեւանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներին լսողական սարքեր են տրամադրվել

Երեւանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներին, փետրվարի 29-ին, ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել են լսողական սարքավորումներ:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ երեխաներն այդ սարքավորումները կրելով կարողանում են առավել արագ եւ արդյունավետ սովորել եւ հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Անհրաժեշտ լսողական ռադիոհամակարգերով համալրվել են նաեւ հաստատության լսարանները, որի շնորհիվ զգալիորեն կբարձրանա ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Տրամադրված սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է ավելին քան 8.8 մլն ՀՀ դրամ:

 


18
Декабрь
0
1345

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar