• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երեւանում կկայանա ashakert.am առաջին հայկական աշակերտական պորտալի շնորհանդեսը

Երեւանում, մարտի 14-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա www.Ashakert.am պորտալի շնորհանդեսը, որը պատրաստվել է E-Հասարակություն ծրագրի շրջանակներում:

Հրավիրված հյուրերի շարքում են ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ մի շարք այլ պաշտոնատար անձիք:

Պորտալի նպատակն է էլեկտրոնային գործիքների միջոցով հնարավորություն ընձեռել աշակերտներին, աշակերտական խորհրդի անդամներին իրազեկված լինել եւ մասնակցել իրենց վերաբերող հիմնախնդիրների, հարցերի կարգավորման եւ լուծման գործընթացներին, բարձրաձայնել իրենց առնչվող խնդիրները եւ անմիջապես հասցնել դրանք հասցեատերերին:

Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են Գյումրի, Վանաձոր եւ Երեւան քաղաքների երեսուն միջնակարգ եւ ավագ դպրոցներ: Մասնակից դպրոցների աշակերտական խորհուրդների եւ ուսուցիչների հետ անց են կացվել բազմաթիվ հանդիպումներ www.ashakert.am կայքը առավել հարմարեցնելու նրանց կարիքներին:

Վերջիններս արդեն իսկ գրանցվել են կայքում, ստեղծել իրենց դպրոցի աձնական էջերը, ներկայացրել իրենց դպրոցի մասին հետաքրքրաշարժ նյութեր: Մասնակիցները հնարավորություն ունեն նաեւ փոխանակել իրենց կարծիքներ, թարմացնել իրենց դպրոցի մասին էջերը, պատմել դպրոցում տեղի ունեցող նշանակալից իրադարձությունների մասին, ¨, որ ամենակարեւորն է, իրենց հարցերն ուղղել այնպիսի կառույցներին, ինչպիսիք են տեղական ինքնակառավարման մարմինները, Ազգային ժողովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, Երիտասարդության եւ սպորտի նախարարություն, եւ այլ պետական եւ ոչ պետական տեղական եւ միջազգային կազմակերպություններ:

Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության կողմից Միավորված ազգերի երեխաների հիմնադրամի հետ համատեղ:

 


18
Декабрь
0
1203

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar