• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Ես իմ անուշ Հայաստանի»-ն` աշխարհի բոլոր լեզուներով



Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը կթարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլի Հակոբյանը, իրենք նախատեսում են հրատարակել մի ընտրանի, որտեղ կզետեղվեն բանաստեղծության բոլոր թարգմանությունները: Նրա խոսքով` նախաձեռնությունն իրենք մեկնարկել են դեռեւս մեկ տարի առաջ, երբ բանաստեղծությունը սկսել են ուղարկել աշխարհի բոլոր հայկական գաղթօջախները, որտեղ էլ հենց իրականացվել են թարգմանությունները: «Չարենցը մեծագույն հանճար է, սակայն, ցավոք սրտի, շատ թարգմանված չէ»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը:         

Ընտրանին կազմում են Լիլի Հակոբյանը եւ Չարենցի թոռնուհին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ


18
Декабрь
0
1279

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar