• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Եվրոպական հանձնաժողովը ՀՀ ԿԳՆ ծրագիրը գնահատել է որպես լավագույն օրինակ

2010-2011 թվականներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Հայաստանում Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) ծրագրի շրջանակում իրականացրել է հինգ ծրագիր` նվիրված բարձրագույն կրթության որակի ապահովման, բժշկական շարունակական կրթության, մասնագիտական կրթության ոլորտում «Եվրոպասի» (Europass) ներդրման և լրացուցիչ (շարունակական) կրթության հիմնախնդիրներին:

Թայեքսը Եվրահանձնաժողովի ընդլայնման գլխավոր տնօրինության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքն է։Գործելով 1996 թվականից՝ Թայեքսը տրամադրում է կենտրոնացված եղանակով կառավարվող կարճաժամկետ տեխնիկական օժանդակություն օրենսդրության համադրելիությունն ապահովելու նպատակով։ Դրա ծառայությունները լրացնում են մի քանի այլընտրանքային օժանդակության ծրագրերը, որոնք Եվրահանձնաժողովը տրամադրում է նոր անդամ պետություններին, ԵՄ անդամակցությանը հավակնող թեկնածու երկրներին, ինչպես նաև Արևմտյան Բալկանների երկրներին։
2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված «Մասնագիտական կրթության ոլորտում «Եվրոպասի» համակարգի ներդրում» աշխատաժողովը Եվրոպական հանձնաժողովի կողմից գնահատվել է որպես լավագույն օրինակ և այն նախատեսվում է ընդգրկել ԵՀ-ի Թայեքս գործողության 2011 թվականի հաշվետվության տարեգրքում:

 


18
Декабрь
0
990

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar