• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ․

ՀՀ Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի մասին» օրենքում նախագծի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» մասով նախատեսված 12 մլրդ 704 մլն դրամը ավելացրել է, որի արդյունքում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ: Կարծում ենք, որ այս քայլով Հայաստանի նոր իշխանությունները հստակ ընդգծում են գիտության կարևորությունը, քանի որ սա ՀՀ բյուջեի նախագծում արված ամենամեծ փոփոխություններից մեկն է: Իհարկե, սրան զուգահեռ, պետական կառավարման լիազոր մարմինը պետք է քայլեր ձեռնարկի՝ գիտության վրա ծախսվող գումարներն առավել արդյունավետ ու հաշվետվողական դարձնելու համար, իսկ մոտ ապագայում նաև նոր ծրագրեր ներկայացնի Կառավարությանը: Միևնույն ժամանակ, գործադիրը պետք է շարունակի իր նախորդ տարվա որդեգրած քաղաքականությունը և այս տարի ևս իր խնայողություններից գումար տրամադրի նոր գիտատեխնիկական սարքերի ու սարքավորումների գնման համար: ՀՀ Կառավարության կողմից կատարված սույն քայլը համարում ենք առաջընթաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտության բյուջեում տարիներ շարունակ որևէ ավելացում չէր կատարվել, և սա դիտարկում ենք որպես միայն առաջին քայլ գիտության ֆինանսավորման ավելացման ճանապարհին ու ակնկալում, որ, արդյունքին զուգահեռ, կավելանան նաև գիտությանը հատկացվող գումարները: Տվյալ դեպքում ավելացումը կազմում է շուրջ 1 մլրդ 351 մլն դրամ, և գիտությանը հատկացված ամբողջական գումարից չի գանձվելու ԱԱՀ-ն, ինչը, կարելի է ասել, էլ ավելի է բարձրացնում գիտության վրա ծախսվելիք գումարի չափը: Հավելեմ, որ գործընկերոջս՝ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ միասին առաջարկել էինք Կառավարությանը 1 մլրդ 500 մլն դրամով ավելացնել թեմատիկ ֆինանսավորմանը տրամադրվող գումարը, որը, կարող ենք արձանագրել, հիմնականում բավարարվել է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/11/30/1080740/ © 1998 - 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից
18
Декабрь
0
38

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar