• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտելիքի խրախուսում. լավագույններիը կստանան ֆինանսական աջակցություն

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել լավագույն ուսանողներին և ուսուցիչներին: Հիմնադրամի կողմից ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող և ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև դպրոցներում աշխատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ջավախքի և Հայաստանի քաղաքացիներին կհատկացվի միանվագ դրամական աջակցություն:

«Համագործակցության շնորհիվ կրթաթոշակներ կստանան շուրջ 200 ուսանողներ, որոնց ընտրությունը կկատարվի թափանցիկ և օբյեկտիվ »,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ողջունում է մասնավոր, հասարակական և բարեգործական հաստատությունների հետ ցանկացած համագործակցություն: Կարևորելով հանգամանքը, որ ծրագրում ներառվել են նաև Արցախի և Ջավախքի քաղաքացիները` նախարարը շեշտել է. «Հայաստանի կրթական գործընթացներում Ջավախքն ու Արցախը միայն կազմակերպաիրավական առումով են տարբերակվում, յուրաքանչյուր տարի 70-ական տեղեր են պետպատվերով հատկացվում ինչպես Արցախի, այնպես էլ սփյուռքի համար, որի հիմնական մասը տրվում է ջավախքցիներին»:
«Տաշիր» հիմնադրամի տնօրենը նշել է, որ հիմնական նպատակը բարձր առաջադիմություն ունեցողներին աջակցելն է, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացմանը նպաստելը: Ըստ տնօրենի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 120 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:


18
Декабрь
0
1072

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar