• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Համացանց գումարած անվտանգություն

Այսօր ապահով համացանցի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ «Վորլդ Վիժն Հայաստանը» «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունը` «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում կազմակերպեցին համատեղ միջոցառում` «Բացահայտիր վիրտուալ աշխարհը… ԱՊԱՀՈՎ» խորագրով:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը, առօրյայի անբաժանելի մասը դարձած համացանցը տալիս է աներեւակայելի հնարավորություններ` ցանկացած գործունեություն ծավալելու համար. «Համացանցից ակտիվօգտվողները դեռահասներն են, ու ցանկացած նորագույն տեխնոլոգիա ունի իր վտանգները: Վստահենք, որ այս կանխարգելիչ միջոցառումը դրանց դեմ պայքարի լավ միջոց է»: Իսկ համացանցի հնարավորություններն առավել արտահայտիչ  ներկայացնելու համար «Վորլդ Վիժն Հայաստանի» ներկայացուցիչ Գրահամ Սթրոնգը հիշատակեց հետեւյալ դեպքը. «Վերջերս ծննդյան երեկոյիընթացքում ականատես եղա, թե ինչպես էին մոտ 20 հայ երեխա ռեփ պարում: Պարզվեց, որ«Youtube»-ից են սովորել, բայց ավելի հետաքրքիրն այն, էր որ ռեփին համադրել էին հայկական ազգայինպարերի շարժումներ»: 

Միջոցառման ընթացքում  ստորագրվեց   փոխըմբռնման հուշագիր ` «Վորլդ Վիժն Հայաստանի», ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Մայքրոսոֆթ Ար ԷՅ» կազմակերպության եւ «Հայ օգնության ֆոնդի» «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի միջեւ: Միջոցառման ընթացքում «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի պատասխանատու Ոսկան Ղազարյանն առաջին անգամ ներկայացրեց «Անվտանգ համացանց» կայքը. «Կայքում երեխաներն ընդամենը մեկ կոճակ սեղմելով՝ կարող են ուղարկել հաղորդագրություն եւ ահազանգել ինտերնետի միջոցով ստացված սպառնալից կամ անհանգստացնող հաղորդագրությունների մասին»,- տեղեկացրեց պարոն Ղազարյանը:

Բացի այդ` ինտերնետից կամ բջջային հեռախոսից օգտվելիս ապօրինի կամ անհանգստացնող միջադեպի դեպքում  կարելի է դիմել երեխաների պաշտպանության շուրջօրյա «թեժ գիծ» ծառայությանը` 080061111 անվճար հեռախոսահամարով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


18
Декабрь
0
1563

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar