• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասագրքերը, գնահատման համակարգը, ինչպես նաև կներդրվեն առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ, գործընկեր կազմակերպություններն են Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը: Մրցույթին դիմելու կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով http://edu.am/index.php/am/events/view/2255?fbclid=IwAR2RnzjMzMXlflsLEnz_haNdZDx8uUKM25R4JGGi_7Kxfo2QYRyLAqw9Ewo
18
Декабрь
0
25

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar