• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ընդունելության անվճար տեղերը, փոփոխություն է կատարվել բակալավրի ընդունելության քննությունների ցանկում

Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում հաստատվել են 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ ընդունելության անվճար (ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը: Սահմանվել է, որ 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2019/2020 ուսումնական տարվա համար կառավարությունը հաստատել է 206 տեղ: Նշված տեղերից 82-ը հատկացվել է` հաշվի առնելով ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից հայտավորված և իրենց ոլորտների համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների թեմաները: Ակնկալվում է, որ հետագայում գիտական արդյունքի կիրառումը կարող է նպաստել տվյալ ոլորտի զարգացմանը: Կառավարության նույն օրվա մեկ այլ որոշմամբ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Ելնելով բոլոր դիմորդների համար հավասար պայմանների ապահովման սկզբունքից` կատարվել է նոր կանոնակարգում բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկում: Սահմանվել է, որ բուհերի բոլոր մասնագիտությունների համար առնվազն մեկ առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելը պարտադիր է: Սահմանվել է նաև, որ գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար պետք է ապահովել ընդունելության միևնույն պայմանները: Մասնավորապես, բժշկական մասնագիտությունների ու «Ֆարմացիա» մասնագիտության ընդունելության քննություններն 2020/2021 ուսումնական տարվա համար նույնն են` անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից:
18
Декабрь
0
445

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar