• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայ օգնության ֆոնդը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ ուսանողների համար

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ: Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կցված հայտարարություններից: «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»-Գավառի պետական համալսարանի բակալավրիատի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար «Մայքլ Հալաջյան ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, մշակութաբանություն, հնագիտություն և ազգագրություն մասնագիտությունների մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար «Արմինե և Կարապետ Զամբակ ուսանողական կրթավճար»-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար «Գևորգ և Ալվինա Նիկսարլի կրթավճար»– Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար «Ա. Բերբերյան կրթավճար»-Երևանի պետական համալսարանի քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար «Մաթևոսյան ուսանողական կրթավճար» -Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար:
18
Декабрь
0
436

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar