• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայկական Վիկիպեդիա. Ճեմարանի ՏՀՏ կենտրոնը հյուրընկալել էր ազատ հանրագիտարանի գիտակներին

19-րդ կամ անգամ 20-րդ դարում դժվար թե գտնեինք մեկին, ով ասեր. Իմ հոբբին Վիկիպեդիան է: Իսկ ահա մեր օրերում, Վիկիպեդիան կարող է լինել սիրելի զբաղմունք և դպրոցականների և մեծահասակների համար: Օրերս Անանիա Շիրակացու անվան ճեմարանում ՏՀՏ կենտրոնի ղեկավար Դավիթ Մինասյանի հրավերով ավագ դպրոցի սաներին հյուր էին եկել Վիկիպեդիայի` այսինքն ազատ հանրագիտարանի գիտակներ, ինչպես իրենք են կոչում` Վիկի համայնքի ակտիվիստներ Վաչագան Ղռաթյանը և Սուսաննա Մկրտչյանը: Նրանք կամավորական հիմունքներով սկսել են մի քարոզարշավ, որի նպատակը հասարակության լայն շերտերին Վիկիպեդիային ծանոթացնելն է, որպեսզի հայկական վիկիպեդիան դառնա ավելի հարուստ և" հոդվածների քանակով և" դրանց բովանդակության խորությամբ ու ամբողջականությամբ:

Մեր սաների հետ նրանք տեղում գործնական աշխատանքներ էին անում: Ընտրում էին թեմաներ գտնում համապատասխան ինֆորմացիա և տեղադրում: Օրինակ աշակերտներից Տիգրան Տիրունյանը որոշեց հռոմեական սենատի հայերեն լեզվով տեղեկություն գտնել, պարզվեց` չկա: Նա էլ Սուսաննա Մկրտչյանի խորհրդով, գտավ ռուսերեն բաժնում տեղեկատվություն հռոմեական սենատի մասին ապա թարգմանե ց և տեղադրեց նոր բացված հայերեն բաժնում: «Այնպես որ, եթե դուք հայերեն Վիկիպեդիայում չեք գտնում ձեզ անհրաժեշտ թեմայով տեղեկություն ոչ մեկին մի մեղադրեք»,- ասում է հոլանդերենի մասնագետ Վաչագանը, - Դուք եք մեղավոր: Սա նույնն է թե դուք հաց չգնեք ու զարմանաք, թե ինչու ձեր տանը հաց չկա: Վիկիպեդիան ստեղծվել է միջազգային Վիկիմեդիա ընկերության կողմից, այն չունի պաշտոնական ներկայացուցչություն Հյաստանում, բայց Սուսաննա Մկրտչյանին խնդրել են կոորդինացնել աշխատանքները: Ըստ կոորդինատորի շուտով Հայաստանում Վիկիպեդիայի խմբագիրների հանդիպում գիտաժողով է լինելու: Խմբագիրներն էլ այն կամավոր ակտիվիստներն են, ովքեր հետևում են, որ սխալ տեղեկություններ և սխալներով տեքստեր չմնան հանրագիտարանում:

Հոդվածների քանակով Հայաստանը վերջին մեկ տարում 92-րդից հասել է 78-րդ հորիզոնական, իսկ հոդվածների խորության ու տեղեկատվության ամբողջականության առումով 66-րդն ենք: Վրաստանն ու Ադրբեջանը մեզանից առաջ են հոդվածների քանակով: Այնպես որ եթե ուզում եք հայերեն տեղեկություն շատ գտնել Վիկիպեդիայում, սովորեք ինքներդ տեղադրել ձեր ունեցած տեղեկությունը, ինչ որ մեկն էլ հաստատ կտեղադրի ձեզ անհրաժեշ ինֆորմացիան: Խորհուրդ են տալիս Վիկի համայնքի ներկայացուցիչները: Մեր ավագ դպրոցի սաները քննարկման ընթացքում վստահեցրեցին, որ իրենց համար շատ օգտակար էր այս հանդիպումը, իսկ իր մեկնաբանություններով ու առաջարկներով մյուսներին հերթ չտվող Տիգրանը Տիրունյանը վստահ է, որ Վիկիպեդիայի գիտակները պետք է շարունակեն իրենց աշխատանքը ու բոլորին տեղեկացնեն ոչ միայն վիկիպեդիայից օգտվելու այլև հայկական Վիկիպեդիան ձևավորելու գործին մասնակից դառնալու իր իրավունքի ու հնարավորության մասին:

Նանե Ասատրյան


http://armedu.am

18
Декабрь
0
4097

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar