• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ՀԱՅՔ համալսարանի ԱՍՊԱՐԵԶ դպրանոցը հայտարարում է ընդունելություն

<<ՀԱՅՔ>> ԱՄԲՈՂՋԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ <<ԱՍՊԱՐԵԶ>> ԴՊՐԱՆՈՑԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2016-2017 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
հանրակրթական դպրոցների 1-ից 9-րդ դասարանների աշակերտների համար:

> Դպրանոցը հանրակրթական ծրագրին զուգահեռ այլընտրանքային կրթության համակարգ է:
> Դպրանոցի դասերն սկսվում են հանրակրթական դպրոցների դասերից անմիջապես հետո, ժամը 14:30 ից :
> Կրթօջախի սաները մեր դպիրների ամենօրյա հսկողությամբ /երկու դասաժամ/ կյուրացնեն հանրակրթական դպրոցներում հանձնարարված օրվա դասը, կկատարեն տնային հանձնարարությունները:

ԴՊՐԱՆՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐՈՒՄ, ըստ տարիների և տեղաբաշխված դասացուցակի՝
> բարոյագիտություն, վարք ու բարք
> ընկերաբանություն
> հեքիաթ, դիցաբանություն, առասպել, էպոս
> բնագիտություն
> հայոց պատմության հերոսապատում
> առաջին բուժօգնություն
> երթևեկության կանոններ
> խոսքարվեստ՝ զրույց, ելույթ
> հայերեն, արտահայտիչ ընթերցանություն
> երգ, պար, դերասանական արվեստ, կինոարվեստ
> կերպարվեստ
> ձեռագործ, խեցեգործություն, խճանկարչություն, փայտի զարդարվեստ
> Հայկական մարտարվեստ
> ռազմագիտություն
> խմբային արշավներ սրբավայրեր, թանգարաններ…,

+ Արիակարգը կրթակարգի ծրագրի հիմքն է: Գործում է բանակային կարգ ու կանոնը, ազնվականի պարկեշտ ինքնությունը, ասպետական և արժանապատիվ կեցվածքն ու ոգին:

+ ԱՍՊԱՐԵԶ դպրանոցի ուսուցիչները կոչվում են Դպիրներ կամ ԴպրԱսացներ, սաները՝ Ասպար և Ասպրամ: Դասարանները՝ Աս տիճան: Լսարանները՝ Աս արան: Ասընթացները անցկացվում են Աս քերով, Աս ույթներով ու Աս մունքներով: Ուղենիշը՝ Հ աս կ:
Ավարտական աշխատանքը ՝ Աս պեկտ: Ավարտական որակավորումը՝ Աս պետ:

+ Ծրագրավորված խմբային այցերը դեպի թատրոններ, թանգարաններ, ստեղծագործական միություններ էապես կնպաստեն Ասպարների և Ասպրամների աշխարհահայացքի ձևավորմանը:

+ Ամառային արձակուրդները կկազմակերպվեն ԱՐՏԵԿ արարչաճամբարով…

+. Կրթափուլերը կանցկացվեն նախապես ծրագրված տարեկան, եռամսյակային և ամսական հաշվետու համերգ-ներկայացումներով, մրցույթներով:

+ Լավագույն ձեռագործ քննական աշխատանքները մշտապես կցուցադրվեն կրթօջախի շքամիջանցքներում: Կկազմակերպվեն ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքներ:

+ ԱՍՊԱՐԵԶ դպրանոցն ունի իր դրոշը, օրհներգը, պատկերանշանը և համազգեստը:

************************************
1. Ընդունելության քննական հարցազրույցն անցած երեխաները կընդունվեն համապատասխան տարիքային Աս տիճան (դասարան):
2. Հանրակրթական դպրոցների տնօրինության կողմից երաշխավորությամբ միջնորդված երեխաները կնդունվեն 20 % զեղչով:
3. Արցախի ազատամարտում և վերջին քառօրյա պատերազմում հարազատներ /հայր, մայր, քույր, եղբայր/ կորցրած աշակերտների համար սահմանված է ուսման վարձի 50 % զեղչ:
4. Նույն ընտանիքի 2-րդ երեխան կսովորի 50% զեղչով:
5. Դպրանոցի շրջանավարտները առանց քննության և 25 % զեղչով կնդունվեն ՀԱՅՔ համալսարանի 2-րդ կուրս:
6. Ուսման արժեքը 1-ին և 2-րդ աստիճանում (1-4 դասարան) ամսական 50,000 դրամ, 3-րդ և 4-րդ աստիճանում ամսական՝ 60,000 դրամ:
Ուսման արժեքը կիսամյակային կտրվածքով վճարելու դեպքում տրվում է 15% զեղչ, տարեկան միանվագ վճարելու դեպքում՝ 25% զեղչ:

Գործերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 17-ը:

ՇՏԱՊԵՔ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

Հասցե` Մոսկովյան 3/2

Հեռ.՝ 010 58-19-18, 099 58-19-18, 093 94-93-83

https://www.facebook.com/Hayqasparez/
18
Декабрь
0
895

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar