• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ 155-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը: Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2019 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700, ընդմիջում` 1300-1400 (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 502 սենյակ) 1. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում. լրացված դիմում-հայտ՝ համաձայն Ձև 1-ի. ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և պատճենները. անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը. 2 լուսանկար (3 X 4 չափի): 2. Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն շրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից` ներկայացնելով համապատասխան լիազորագիր: Ի գիտություն ընդունել նաև, որ ըստ գործող կարգի՝ այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման գործընթացը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09, (010) 58-97-35 հեռախոսահամարներով կամ օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքից՝ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18
Декабрь
0
486

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar