• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ինչպե՞ս ընդունվել Գերմանիայի համալսարաններ

Hotcourses.ru կայքը գրում է. այսօր շատ ու շատ ուսանողներ շարունակում են իրենց ուսուցումը Գերմանիայում: Դա պայմանավորված է ուսման վարձերի մատչելիությամբ, Եվրոպայում մնալու և աշխատանք գտնելու հնարավորությամբ, բացի այդ՝ գերմանական համալսարանների ընդունելության գործընթացը բավականին հեշտ և պարզ է: Գերմանիայի ի՞նչ ուսումնական հաստատություններ կարող եք ընդունվել Կախված նրանից, թե Դուք ինչ ակադեմիական փորձ և որակավորում ունեք, կարող եք ընդունվել կամ գերմանական համալսարան, կամ քոլեջ (Studienkolleg), որը ուսանողներին նախապատրաստում է համալսարաններում սովորելուն: Ովքե՞ր կարող են դիմել համալսարան Ուսանողը, որն իր առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում, Հայաստանում կամ այլ երկրում, Ուսանողը, որն իր դպրոցի ավարտական վկայականը (ատեստատ) ստացել է 2014 թվականին կամ ավելի վաղ և նույն մասնագիտությամբ երկու տարուց ոչ պակաս սովորել է Հայաստանի կամ այլ երկրի համալսարանում, Ուսանողը, որն իր դպրոցի ավարտական վկայականը (ատեստատ) ստացել է 2015 թվականին կամ ավելի ուշ և մեկ տարուց ոչ պակաս սովորել է Հայաստանի կամ այլ երկրի համալսարանում: Մնացած բոլոր դեպքերում, օրինակ, եթե Դուք նոր եք ավարտել հայկական դպրոցը և այլևս ոչ մի ուրիշ տեղ չեք սովորել, Դուք պետք է սկզբում սովորեք գերմանական համալսարանում սովորելուն նախապատրաստող քոլեջում: Ընդունելության համար պահանջվող փաստաթղթերը Գերմանական համալսարաններ ընդունվող օտարերկրյա ուսանողներն ընդունելության փաստաթղթերը պետք է հանձնեն միանգամից տվյալ ուսումնական հաստատություն: Ընդունելության փաստաթղթերի ստանդարտ թղթապանակն իր մեջ ներառում է. անձնագրի պատճեն, 3×4 ֆորմատի լուսանկար, ընդունելության հայտի ձևաթուղթ (ըստ համալսարանի պահանջի), դպրոցի ավարտական վկայական (ատեստատ), դպրոցի առարկաները և գնահատականները ներկայացնող գրքույկ (транскрипт), միջին մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի դիպլոմ կամ համալսարանի դիպլոմ, լեզվի քննության հավաստագիր (գերմաներեն կամ անգլերեն): Կախված Ձեր ընտրած համալսարանից և ծրագրից՝ այս ցուցակը կարող է համալրվել հավելյալ պահանջներով: Օրինակ, գեղարվեստի բուհ ընդունվելու համար Ձեզանից կարող են պորտֆոլիո պահանջել: Համալսարանի ընդունելության պահանջների ցուցակում կարող են ներառվել նաև երաշխավորության նամակները, մոտիվացիոն նամակները, ուսանողական ռեզյումե և այլն: Ընդունելության փաստաթղթերի ճշգրիտ ցուցակի մասին տեղեկությունը կարելի է գտնել ընտրված ուսումնական հաստատության կայքում: Ինչպե՞ս ստանալ լեզվի հավաստագիրն ընդունվելու համար Գերմանական համալսարաններում առարկաներն անցնում են գերմաներենով և անգլերենով: Բակալավրիատի ուսումնական ծրագրի մեծ մասը գերմաներենով է, իսկ ահա մագիստրատուրայի և դոկտորականի ուսանողներին անգլերենով հասանելի են շատ տարբեր դասընթացներ: Եթե Դուք ցանկանում եք գերմանական համալսարանում սովորել անգլերեն ծրագրով, որպես լեզվի հավաստագիր՝ պետք է ներկայացնեք IELTS կամ TOEFL հավաստագրերը՝ կախված բուհի պահանջներից: Գերմաներեն ծրագրով սովորելու համար օտարերկրյա ուսանողները հանձնում են ավանդական DSH կամ TestDaF քնությունները: Ուսումնական հաստատություններն ընդունում են նաև Goethe Zertifikat հավաստագիրը: Լեզվի քննությունը հանձնելուց հետո օտարերկրյա ուսանողի համար որոշվում է իր լեզվի մակարդակը A-C2 սանդղակի համաձայն, որտեղ A-ն լեզվի տարրական իմացությունն է, իսկ C2-ը՝ կատարյալ իմացությունը: Գերմանիայի համալսարանների մեծ մասն ընդունելության համար պահանջում է C1 մակարդակի, իսկ նախապատրաստող քոլեջները՝ B1 մակարդակի գերմաներենի իմացություն: Գերմաներենի քննությանը կարելի է պատրաստվել ինքնուրույն կամ գերմանական համալսարաններում հատուկ լեզվի դասընթացների միջոցով: Այս դասընթացներին մասնակցելու համար ընդունում են A1-A2 մակարդակ ունեցող ուսանողներին, դասընթացներն անցկացվում են այնպիսի ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են՝ Մյունխենի Լյուդվիգի և Մաքսիմիլիանի անվան համալսարանը, Լայպցիգի համալսարանը, Դորտմունդի տեխնիկական համալսարանը: Ե՞րբ ներկայացնել փաստաթղթերը Գերմանական համալսարանների մեծ մասն ուսանողների հավաքագրում իրականացնում է տարին երկու անգամ։ Ի դեպ, ուսուցումը սկսվում է ձմռանը և ամռանը: Ընդունելություն ձմեռային կիսամյակում Ձմեռային կիսամյակը սովորաբար տևում է սեպտեմբերից փետրվար կամ հոկտեմբերից մարտ: Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը հիմնականում հուլիսի 15-ն է, բայց ուսանողներին խորհուրդ է տրվում փաստաթղթերը հանձնել մայիսին: Ընդունելություն ամառային կիսամյակում Ամառային կիսամյակը սովորաբար տևում է ապրիլից սեպտեմբեր կամ մարտից օգոստոս՝ կիրառական գիտությունների համալսարանների համար: Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը հիմնականում հունվարի 15-ն է, բայց ուսանողներին խորհուրդ է տրվում փաստաթղթերը հանձնել դեկտեմբերին: Ի՞նչն է կարևոր իմանալ Կարևոր է հիշել, որ ուսանողների ընտրությունը հիմնվում է մրցույթի վրա, այդ պատճառով շատ հաճախ համալսարաններն ընտրության համար գնահատման լրացուցիչ չափանիշեր են օգտագործում: Օրինակ, Ձեզ կարող են խնդրել հարցազրույց անցնել, մոտիվացիոն նամակ դնել փաստաթղթերի հետ, կամ նույնիսկ թեստավորում անցնել: Ուսանողների ընտրության համար նախատեսված չափանիշերի մասին տեղեկություն կարելի է գտնել տվյալ ուսումնական հաստատության կայքում: Խորհուրդներ ուսանողներին Hotcourses.ru կայքից Հետևե՛ք մեր պարզ խորհուրդներին, որպեսզի հենց առաջին փորձից ընդունվեք գերմանական համալսարան: Որքան հնարավոր է շո՛ւտ հանձնեք Ձեր փաստաթղթերը (ամենաքիչը վերջնաժամկետից 6 շաբաթ առաջ): Հնարավորին չափ շա՛տ համալսարաններ դիմեք, շատ տարբեր ծրագրերի, որպեսզի Ձեր ընդունելության հնարավորություններն ավելի մեծ լինեն: Կենտրոնացե՛ք քիչ հայտնի քաղաքների վրա՝ Ձեր հնարավորությունները մեծացնելու համար: Համբերատա՛ր եղեք։ Չէ՞ որ պատահում է՝ ուսանողը 2 ամիս լուրի է սպասում համալսարանից: Մի՛ հանձնվեք: Եթե ինչ-ինչ պատճառներով Ձեզ չի հաջողվել ընդունվել ձմեռային կիսամյակում, այս անգամ դիմեք ամառայինի համար:
18
Декабрь
0
555

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar