• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կապահովվեն ծրագրերի շարունակականությունը



ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության նորանշանակ ղեկավար, դեպան Տրայան Յաուրենտիու Հրիսթային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն կրթական ծրագրերին առնչվող հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կառավարության կրթական քաղաքականության հիմնական սկզբունքները, նշել է, որ մեր երկրի համար առաջնային է լիովին ներգրավվել եվրոպական կրթական տարածքում:


«Այս համատեքստում մենք կարևորում ենք Եվրամիության աջակցությունը հատկապես ուսանողների շարժունությանը միտված ծրագրերում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել կրթական ոլորտի համատեղ ծրագրերը դարձնել շարունակական, և հետամուտ լինել նոր նախագծերի իրականացմանը: Մասնավորապես Արմեն Աշոտյանն առաջարկել է բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացնել նոր համատեղ ծրագիր` ագրարային կրթության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը ստանձնելու և 2015 թվականին Երևանում կազմակերպվելիք նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Հայաստան- Եվրամիության կրթական համագործակցության ծրագրին առնչվող մի շարք հարցերի:

 



18
Декабрь
0
953

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar