• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կրթաթոշակային ծրագիր «Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace)

«Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շրջանակում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ` լեզվի և հասարակագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, միջազգային հարաբերություններ, գրականություն, գյուղատնտեսություն, պատմություն, ճարտարապետություն, հազորդակցություն մասնագիտություններով բարձրագույն կրթական դասընթացներին մասնակցելու նպատակով:

Դասընթացներին կարող են մասնակցել 19-27 տարեկան ՀՀ քաղաքացիները: 
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 15-ը կից ներկայացված հարցաթերթիկի լրացված տարբերակը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել international@rondine.org; asso.rondine@libero.it 
էլեկտրոնային փոստին կամ սուրհանդակային ծառայության միջոցով՝ Associazione Rondine Cittadella della Pace C. P. 46-52100 Arezzo (Italia) հասցեով:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.rondine.org կայքէջը կամ կից ներկայացված նյութերից:

 


18
Декабрь
0
1128

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar