• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Լավ հիմք` Ֆրանսիայի կրթական փորձի ներդրման

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել Է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը շնորհավորել է ՀՀ ԿԳ նախարարին Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա կարևոր ձեռքբերում է: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը Հայաստանը դիտարկում է, որպես կրթական ոլորտում արտաքին քաղաքականության առաջընթաց:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ֆրանսիական լիցեյի հիմնադրման նախագծին: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ հարցը քննարկվել է և այժմ պետք է հստակեցնել նախագծի իրականացման իրավական և մեթոդական մեխանիզմը: Շեշտելով, որ համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանում կարող է լինել օտար լեզվի դասավանդմամբ միայն ավագ դպրոց` նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է . « Մենք վսատահ ենք, որ կրթության ոլորտում ֆրանսիական փորձի ներդնումը Հայասատանի համար արդյունավետ կլինի, առավել ևս, որ դրա համար լավ հիմք կա»: Արմեն Աշոտյանը դեսպան Անրի Ռենոյին ներկայացրել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առաջարկներ, որոնք քննարկվել են երկու երկրների նախարարների կողմից: Այս համատեքստում կարևորվել է հատկապես Հայաստանի Ֆրանսիական համալսարանի հավատարմագրումը Ֆրանսիայի կողմից: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Ֆրանսիայի կողմից հավատարմագրման գործընթաց սկսել նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, որը կարևոր քայլ կլինի կրթության որակի` դիպլոմների ճանաչման ուղղությամբ: Քննարկվել են նաև Ֆրանսիայի Դեկարտի և Երևանի պետական բժշկական համալսարանների համագործակցությանն առնչվող, ինչպես նաև երկկողմ կրթական ծրագրերի հետ կապված մի շարք այլ հարցեր:

 


18
Декабрь
0
1021

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar