• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մանկավարժական համալսարանի ուսանողը ռեկորդ է սահմանել` կատարելով 152 պտույտ



Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Ռոման Սահրադյանն այսօր` մարտի 6-ին, «Մեծ պտույտ` առաջ» վարժությամբ համաշխարհային ռեկորդ սահմանեց` կատարելով 152 պտույտ:

«Մեծ պտույտ`առաջ» վարժության կատարումն իր նախադեպը չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ որեւէ այլ երկրում: 23-ամյա Ռոման Սահրադյանը առաջինն էր, որ կատարեց այս վարժությունը: Մինչ այդ` 2011 թվականի սեպտեմբերի 24-ին, նա արդեն կատարել էր «Մեծ պտույտ` հետ» վարժությունը` 560, իսկ դեկտեմբերի 16-ին` 1001 անգամ` գերազանցելով իր նախկին ցուցանիշը: Այս ռեկորդները գրանցվել են Հայաստանի «Դյուցազնագրքում»: Մանկավարժական համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության մասնագիտությամբ չորրորդ կուրսի ուսանողն այսօր ներկաններին զարմացրեց իր արտասովոր ուժով:

Պարապմունքների ժամանակ մինչեւ 250 եւ ավելի պտույտ կատարած Ռոման Սահրադյանն ասաց. «Շատ լավ տպավորություններ ունեմ, թեեւ նախատեսել էի կատարել 200-ից 300 պտույտ, այնուամենայնիվ չեմ ընկճվում, քանի որ սպորտի մեջ չպետք է ընկճվել: Այս վարժությունը, համեմատած իմ մյուս կատարած վարժության հետ, շատ ավելի բարդ էր: Այսօր, իհարկե կար որոշակի լարվածություն, բայց այն շատ չէր: Պատրաստվում եմ ավելի երկար ժամանակ տրամադրել պարապմունքներիս եւ բարելավել արդյունքս: Շատ ուրախ կլինեմ, որ ինչ-որ մեկը գերազանցի իմ այսօրվա սահմանած ռեկորդը»: Նման վարժություն կատարելու համար, ըստ Ռոմանի, նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ ճկունություն ու տոկունություն, իսկ հետագայում հնարավոր է, որ նա արդեն դիմի Գինեսի ռեկորդների գրքում ավելի բարձր ցուցանիշով գրանցվելու համար:

 



18
Декабрь
0
1092

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar