• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մասնավոր մանկապարտեզները վերահսկելու են, մանկապարտեզներում կրթական ծրագրերը վերանայվելու են. Արայիկ Հարությունյանի նոր նախագիծը

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մանկապարտեզների դաստիարակները պետք է վերապատրաստվեն, բովանդակային փոփոխություններ են լինելու, վերանայվելու են կրթական ծրագրերը, դրանց իրացման պայմանները: «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հարցրեց՝ մարզերում կա՞ պլան, որ մանկապարտեզները անվճար դառնան, ինչպես Երեւանում է: Նախարարը պատասխանեց. «Բացի Երեւանից, մենք ունենք իրավիճակ, երբ ծնողները վճարում են հաճախման համար տարբեր գումարներ: Երեւանի դեպքում ժամանակին առաջարկներ են եղել, որ համավճարով լինի երեխաների հաճախումը, ծնողները նույնպես որոշակի վճարում կատարեն, որովհետեւ մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ պետք է լուծենք աշխատող եւ չաշխատող ծնողների երեխաների մանկապարտեզ հաճախելու հարցը: Երբ որ մանկապարտեզ հաճախելը ամբողջությամբ անվճար է լինում, հավասար պայմաններ են ստեղծվում աշխատող եւ չաշխատող ծնողների համար, սա որոշակի խնդիրներ է ստեղծում աշխատողների համար: Այսօր սուբսիդավորման հետ կապված հարցը քննարկվում է, հաշվարկները չկան, օրենքի ընդունումից հետո կլինի»: Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նախարարը պարզաբանեց, որ ներկայումս լուրջ խնդիր կա մասնավոր մանկապարտեզների վերահսկման հետ կապված ու պարզ չէ, թե ինչ կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները, իսկ այս օրենքը թույլ է տալու դա անել. «Մենք այսօր չունենք մեխանիզմ, որով կրթական ծառայությունների որակը չափենք, երկրորդը՝ չունենք վերապատրաստումերի ինստիտուտ եւ պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ, ինչը նշանակում է, որ 65 թվականին ավարտած (ամենեւին չեմ վիճարկում որակը), 30-40 տարի շարունակ մասնագետը որակավորում չի ունենում, դա նշանակում է լուրջ խնդիր ենք ունենալու կրթության որակի»:
18
Декабрь
0
365

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar