• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Մեկնարկել է կրթաթոշակների մրցույթ 2019-2020թթ. ուստարվա համար

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարել է կրթաթոշակների մրցույթ 2019-2020թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի տեսքով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է), խրախուսելու եւ նպաստելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2019 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) եւ բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում եւ՛ մագիստրանտներ եւ՛ ասպիրանտներ): Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ Արցախում եւ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16, 7,5 կամ 77 միավոր է։ Սիրիահայ ուսանողների համար սահմանված ակադեմիական նիշը 14, 6 կամ 70 միավոր է: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից , եւ 2019 մարտի 11-ից մինչեւ մայիսի 1-ը (11:00-ից մինչեւ 17:00-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ): Պարզաբանումների համար կարող եք գրել զանգահարել 011 53 14 85 հեռախոսահամարով:
18
Декабрь
0
24

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar