• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ներդրվել է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ համագործակցելով` 2019-2020 ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներին առաջարկում է աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություններ: Մասնավորապես` ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության համագործակցության արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում ներդրվել է «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը (որակավորումը` «Կարկասային-երեսպատման կոնստրուկցիաների /ԿԵԿ/ մոնտաժող): ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի բազմակողմանի հիմնադրամին (ՅՈՒՆԻԴՈ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրի արդյունքում տարածաշրջանային երեք ՄԿՈՒ հաստատություններում` Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը : ԿԳՄՍ նախարարության և «Մասիս Տոբակո» ընկերության համագործակցության արդյունքում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում ներդրվել է «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը: Հաստատությունները հագեցած են ժամանակակից նյութատեխնիկական բազայով և մասնագիտությունների ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով:
18
Декабрь
0
427

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar