• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Նոր համագործակցություն ԵՊԼՀ-ի և Երևանի 22 ավագ և հիմնական դպրոցների միջև

Փետրվարի 1-ին համագործակցության հուշագիր է կնքվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) և Երևանի 22 ավագ և հիմնական դպրոցների միջև: Ինչպես տեղեկացնում են բուհի հանրային կապերի և լրատվության բաժնից, ԵՊԼՀ-ն նախկինում էլ աշխատել է տարբեր դպրոցների հետ, սակայն որոշվել է այդ աշխատանքն ավելի ինստիտուցիոնալ մակարդակի հասցնել և ավելի համակարգված աշխատել բուհ-դպրոց համագործակցության կոնտեքստում: ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի հաղորդմամբ՝ մի քանի ասպեկտ կա, որոնք հիմք են հանդիսացել համաձայնագրի կնքման համար. «Դրանցից առաջինն այն է, որ բոլոր բուհերին անհրաժեշտ են մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշված դիմորդներ, իսկ ԵՊԼՀ-ն իր ստորաբաժանումների միջոցով պատրաստ է այդ գործունեությունն իրականացնել: Եվ հիմնական պատասխանատուն կարող է լինել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը, որի գործառույթներից է մասնագիտական կողմնորոշումը և կարիերայի ուղղորդումը»,- նշում է Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը և հավելում. «Այդ դպրոցներում մենք նախատեսում ենք մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, որպեսզի դիմորդը պատկերացնի, թե ուր է դիմում, ինչու է դիմում և ինչ է ստանալու»:
18
Декабрь
0
24

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar