• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Նորարար ուսուցիչներ» ֆորումի հաղթողն է «Տիեզերքը շատ մոտ է» նախագիծը

Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում կայացավ կրթական համակարգում նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցույթ հանդիսացող՝ «Նորարար ուսուցիչներ» ֆորումի մրցանակաբաշխությունը։ Այն անցկացվել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ։

«Ֆորումի նպատակն է ներկայացնել ուսուցիչների մշակած ուսուցման նորարար մեթոդները, տեսնել, թե ինչպես են նրանք կիրառում տեղեկատվական տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում։ Կրթությունը կարևոր բնագավառ է, ուր մենք մեր ջանքերը պետք է միավորենք և ցույց տանք, որ Հայաստանի կրթական համակարգը զարգացած է և ետ չի մնում եվրոպականից»,-նշեց Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

Նրա խոսքով արդեն 3-րդ անգամ անցկացվող ֆորումին ներկայացված նախագծերն ավելի շատ էին՝ 41 նախագիծ, քան նախորդ տարիներին։ 2011-ի հաղթող Վանաձորից ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանը հաղթել էր նաև Եվրոպական ֆորումում։

2011-ի ֆորումի գլխավոր մրցանակին արժանացավ «Օհանյան» կրթահամալիրի ուսուցչուհի Աննա Գալստյանը «Տիեզերքը շատ մոտ է» նախագծով։ Այն իրենից ենթադրում է տիեզերքի և արեգակնային համակարգի հետազոտական աշխատանք աշակերտների կողմից՝ Microsoft Worldwidetelescope, Microsoft OneNOte ծրագրերի միջոցով։

Աննա Գալստյանը կմեկնի Պորտուգալիա՝ Լիսաբոն քաղաքում մասնակցելու Մայքրոսոֆթի եվրոպական՝ «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին՝ ներկայացնելով իր հաղթած նախագիծը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից Windows Phone սմարթֆոններ ստացան 1-ին, 2-րդ, 3-րդ մրցականների հաղթողները, եղան նաև մի քանի այլ խրախուսական մրցանակներ։

«Նորարար ուսուցիչներ» ֆորումը կազմակերպվում է Հայաստանում 3-րդ անգամ։ Նախորդ տարիների հաղթող մասնակիցները ներկայացրել են իրենց նախագծերը Բեռլինում և Մոսկվայում կայացած «Եվրոպական ֆորումներին»:

PanARMENIAN.Net

18
Декабрь
0
1273

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar