• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Որոշ բուհեր կմիավորվեն. ԿԳ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երիտասարդ գիտնականների խնդրին: Նշեց, որ 30-35 տարեկանից հետո անկում է գրանցվում Հայաստանում, գիտնականները լրացուցիչ խթան չունենալով՝ գնում են աշխատելու այլ ոլորտներում: Հիմա մտածում են լրացնել բացը: Նախարարը հայտնեց, որ բուհերի միավորումների մասին էլ են մտածում: «Գիտությունների ազգային ակադեմիայի հետ քննարկում կլինի՝ որոշ ինստիտուտների միավորման հետ կապված: Հիմա ուսումնասիրություններ են կատարվում, վերջնական որոշում կկայացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Պետք է քննարկենք Գիտությունների ազգային ակադեմիայի և բուհերի սերտ համագործակցության հարցը, ընդհուպ՝ մինչև միավորումներ»,- մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:
18
Декабрь
0
29

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar