• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Peoplemeter մամուլի ակումբի հյուրերն էին «Հանրակրթական Դիջիթեք 2012»-ի կազմկոմիտեի անդամները

Հունվարի 30-ին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի Peoplemeter մամուլի ակումբի հյուրերն էին «Հանրակրթական Դիջիթեք 2012»-ի կազմկոմիտեի անդամները: Ակումբի խոսնակ Թեհեմինա Արզումանյանը լրատվամիջոցներին ներկայացրեց թեման՝ թվային միջոցները կրթության կազմակերպման արդյունավետ գործիքներ: «Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության» ներկայացուցիչ Վահան Հովսեփյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բյեյանը և աշախատանքների համակարգող Նաիրա Նիկողոսյանը ներկայացրեցին Դիջիթեքի ծրագիրը:

Մամուլի ասուլիսին ներկա էին մի շարք լրատվական միջոցներ, որոնց հուզող հարցերն ու մտավախությունները բազմազան էին: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ի՞նչ է հանրակթական ստուգատեսը, որտե՞ղ է անցկացվում, ի՞նչ արդյունքներ է տալիս, ովքե՞ր են մասնակիցները: Ամփոփ ներկայացնելով նախորդ տարիների արդյունքները՝ Ա.Բլեյանը նշեց, որ դրանք խոսուն են, տարեցտարի ավելանում է Դիջիթեքի նկատմամբ հետաքրքրությունը:
- Սա շուրջտարյա նախագիծ է, որովհետև ստեղծագործող մարդը չի կարող միայն մեկ ամսով բավարարվել,-ասացՎահան Հովսեփյանը,- Դիջիթեքը բաց է, մասնակցում են տարբեր տարիքային խմբերի սովորողոներ, ուսուոցիչներ, ծնողներ:
-Ներկայացված են նույնիսկ ընտանեկան նախագծեր,- ավելացրեց տիար Բլեյանը,- ստուգատեսն օգնում է բոլորին ավելի լավ տիրապետելու և ավելի մոտիկից ճանաչելու մեդիան,- ասաց նա:
Հանրային ռադիոյի թղթակցի այն հարցին, թե ուրիշ ի՞նչ ծրագրեր են իրականացվել կրթահամալիրում, տիար Բլեյանն ասաց.
-«Դպիրը» առաջին մանկավարժական էլեկտրոնային ամսագիրն է, որը այս նախագծի շրջանակներում կթողարկի իր հիսուներորդ հոբելյանական համարը: Այստեղ թվով երկու հարյուր ուսուցիչներ պարբերաբար ներկայացել են իրենց մեթոդական հոդվածներով: Բացի այդ՝ կրթահամալիրում կան շուրջտարյա օլիմպիադաներ, որին մասնակցում են ոչ միայն կրթահամալիրի սովորողները: Շատ են իրականություն դարձած գաղափարները: Դրանց մասին mskh.am-ն է պատմում:
Շատերին էր հուզում նաև այն հարցը, թե ինչպես են կարողանում հանրապետության ուսուցիչները օգտվել մեդիագործիքներից: Ա. Բլեյանն ասաց, որ կրթահամալիրը վերապատրասումների կենտրոն է, որտեղ իրականացնող պարբերական ծրագրերը տարբեր դպրոցների ուսուցիչներին հնարավորություն է տալիս սովորել արդյուավետ օգտագործել ՏՀՏ միջոցները:
Ասուլիսի վերջին հարցը տվեց Արմռադիոյի թղթակիցը, որն, ի դեպ, կրթահամալիրի ծնողներից էր: Իր գոհունակությունը հայտնելուց հետո , հարցրեց՝ արդյոք չի կորցնի երեխան իրականության զգացողությունը՝ անընդհատ համակարգչի դիմաց նստելով:
-Հասարակությունը մշտական վերահսկողություն պիտի սահմանի իր կրթօջախի նկատմամբ, առաջին կրթողը ծնողն է, ընտանիքը, դուք եք, որի շուրջն էլ ձևավորում է անհատի կրթական պատվեր: Եթե լինեն անհանգստություններ, կարելի է քննարկել, կարևոր է գտնել դրանց լուծումները:

Դիջիթեքի մեկնարկը սկսված է: Փետրվարի 1-10-ի Ծրագիը հայտնի է: Մասնակիցները մինչև փետրվարի յոթը կարող են ուղարկել աշխատանքներ: Ամփոփումը ծիսական է լինելու՝ ղափամայի համով համտեսին զուգընթաց:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

18
Декабрь
0
1128

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar