• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Սեպտեմբերի 1-ին դաս չի լինի, բայց դպրոց պետք է գնալ

Սեպտեմբերի 1-ը տոն է դպրոցների համար, Գիտելիքի օրն է՝ անկախ նրանից, թե շաբաթվա ինչ օր է: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է` բոլոր դպրոցները այդ օրը միջոցառում են կազմակերպում, երեխաներին են ընդունում, առաջին դասարանցիներին ծանոթացնում դպրոցի հետ: «Դա տոն է, սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է: Յուրաքանչյուր դպրոց ինքն է կազմակերպում տոնական միջոցառումը, ու թեպետ կիրակի է, բայց միջոցառման օր է»,- տեղեկացրել է նա: Հարցին՝ ուսումնական պլանում կամ դասագրքերում որևէ փոփոխություն կատարվե՞լ է, Արշակյանը պատասխանել է՝ ուսումնական պլանը չի փոխվել, իսկ դասագրքերի մի մասը կլինի վերահրատարակվող: Արշակյանն ասել է, որ 49 անուն դասագիրք կլինի երկու հատորից բաղկացած, իսկ նպատակը աշակերտների պայուսակը թեթևացնելն է: Հիշեցրինք՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ քննարկումներ են ընթանում՝ կապված պատմության դասագրքերի բովանդակության հետ, արդյո՞ք դրանք վերահրատարակվել են: Նա վստահեցրել է` պատմության դասագրքերի հետ կապված որևէ խնդիր չկա. եթե վերահրատարակման ժամկետը լրացել է՝ դասագիրքը կվերահրատարակվի, եթե չէ՝ չէ: Արշակյանն ասել է՝ դասագրքերը ժամկետներով են վերահրատարակվում:
18
Декабрь
0
30

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar