• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Տարածաշրջանում առաջին կենտրոնը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում մասնակցել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի և մետաղի մշակման ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար գերմանական ընկերության աջակցությամբ: ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ուսումնարանի տեխնիկական հագեցվածությունը և կարևորելով մասնավոր հատվածի ներգրավումը կրթության կազմակերպման գործընթացում, ընդգծել է, որ կրթական համակարգը նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների հագեցվածության խնդիր ունի:

«Էլեկտրական սարքավորումների այս կենտրոնը Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջինն է, բայց հուսով ենք, որ վերջինը չի լինի: Այսպիսի կենտրոնների պահանջարկը մեծ է, քանի որ դրանք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ուսուցման կազմակերպմանը: Կենտրոնը զինված է գերժամանակակից տեխնիկայով, և եթե երիտասարդը սովորում է աշխատել այդ գործիքներով, նա անպայման իր տեղը կգտնի աշխատաշուկայում, ինչը շատ կարևոր է»,- նշել է նախարարն ու հավելել, որ նախատեսվում է կազմակերպել դասավանդող վարպետների վերապատրաստում: Նախարարը մասնավոր ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է շարունակել համագործակցությունը` ցանցը ընդլայնել և նման կենտրոններ ստեղծել նաև այլ ուսումնարաններում: Գերմանական ընկերության ներկայացուցիչ Ն. Պրուիձեն գոհունակությամբ է խոսել ծրագրի մասին և նշել, որ սա տարածաշրջանում առաջին նման կենտրոնն է:
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել սարքավորումների հնարավորություններին և նույնիսկ դրանցից մի քանիսը փորձարկել անձամբ:

 



18
Декабрь
0
990

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar