• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Տնտեսագիտության բարձրագույն դպրոցն» ԱՊՀ եւ Բալթյան երկրների ուսանողների եւ շրջանավարտների օլիմպիադա է անցկացնում

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը (Մոսկվա, Ռուսաստան) արդեն երրորդ տարին է ԱՊՀ եւ Բալթյան երկրների տարածքում բուհերի ուսանողների եւ շրջանավարտների համար օլիմպիադա է կազմակերպում:

Համալսարանը մասնագիտացած է սոցիալ-տնտեսական եւ հումանիտար գիտությունների, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ոլորտում:

Բուհերի ուսանողների եւ շրջանավարտների համար օլիմպիադան բացառիկ հնարավորություն է ընձեռում անվճար հիմունքներով սովորելու  Ռուսաստանի լավագույն բուհերից մեկի մագիստրատուրայում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱՊՀ եւ Բալթիայի երկրների հետ համագործակցության վարչությունում, օլիմպիադային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` ինչպես բարձր կուրսեցիները, այնպես էլ բակալավրի կամ մագիստրատուրայի շրջանավարտները  (անկախ ավարտելու տարեթվից): Օլիմպիադային մասնակցելը կամավոր է եւ անվճար: Օլիմպիադային կարելի է մասնակցել առաջարկված վայրերից ցանկացածում` ինչպես ԱՊՀ եւ Բալթիայի երկրներում, այնպես էլ Ռուսաստանում` անկախ ազգությունից, քաղաքացիությունից եւ բնակության վայրից:

Անցկացման վայրերն ԱՊՀ-ում եւ Բալթիայում.

Հայաստան (Երեւան),  Ադրբեջան  (Բաքու), Բելառուս (Մոգիլեւ), Ղազախստան (Աստանա, Ղարագանդա, Ռուդնի), Մոլդովա (Քիշնեւ), Ղրղըզստան (Բիշքեք), Լատվիա (Ռիգա), Ուզբեկստան (Տաշքենդ), Ուկրաինա (Դոնեցկ, Օդեսա):

Օլիմպիադային մասնակցել ցանկացողները պետք է,
-  գրանցվեն  www.hse.ru/sng կայքի միջոցով,
-  2012թ. փետրվարի  25-ին անձը հաստատող փաստաթղթով կամ անձնագրով ներկայանան ԱՊՀ-ի եւ Բալթիայի նշված վայրեր,
- մասնակցեն օլիմպիադայի մրցույթներին` կատարելով ներկայացված առաջադրանքները,
Արդյունքները կհրապարակվեն «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» համալսարանի կայքում
Օլիմպիադայի հաղթողը կզբաղեցնի համալսարանի բյուջետային տեղը: Բոլոր ուսանողները ուսանելու տարիներին, ըստ ուսումնառության արդյունքների, կրթաթոշակի իրավունք ունեն, ինչպես նաեւ հանրակացարանում ապրելու հնարավորություն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1012

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar