• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

ՃԻՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ

ՀՀ-ում վերջին տարիներին բարձրագույն կրթությամբ բազմաթիվ երիտասարդներ, ավարտելով բուհը, դժվարանում են գտնել աշխատանք: Գործազրկության բարձր մակարդակը պայմանավորված է հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ-առաջարկ հարաբերակցության շարունակական անհավասարակշռությամբ, ինչը բացատրվում է որոշ մասնագիտությունների գծով կադրերի գերարտադրությամբ, որոշ դեպքերում` պահանջարկ ունեցող մասնագետների պակասուրդով: Այսպես օրինակ, միայն տնտեսագետների և իրավաբանների առաջարկը ՀՀ-ում մի քանի անգամ գերազանցում է պահանջարկին, մինչդեռ բուհերում շարունակվում է այդ մասնագետների զանգվածային պատրաստումը: Այնինչ մի շարք մասնագիտությունների գծով (սննդի տեխնոլոգ, գյուղատնտես, գինեգործ և այլն) կա բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների խիստ պահանջարկ: Այդ իսկ պատճառով Հայաստանի տնտեսության անկյունաքարային ճյուղ համարվող ագրարային ոլորտը բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելու համար[b] ՀՀ կառավարության որոշմամբ Ագրարային համալսարանի՝ 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության համար հայտարարված 31 մասնագիտություններից 22-ի համար (նշված են # նշանով) սահմանվել են ընդունելության արտոնյալ պայմաններ.դիմորդները վճարովի համակարգ կարող են ընդունվել հայտագրելով ատեստատի ավարտական կամ տարեկան գնահատականները, իսկ անվճար համակարգ՝ հանձնելով մեկ կամ երկու միասնական քննություն:
Երկու աստղանիշով (**) նշված առարկաներից միասնական քննություն հանձնող դիմորդները օգտվում են ընդունվելու առաջնահերթ հնարավորությունից: Մեկ աստղանիշով (*) նշված հայոց լեզվի (ոչ մրցութային) քննության գնահատականը փոխանցվում է ատեստատից:
ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
# Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա
# Բույսերի պաշտպանություն
# Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա
# Ագրոէկոլոգիա
Մաթեմատիկա (գ) կամ կենսաբանություն (գ)
Քիմիա ** (գ) կամ կենսաբանություն** (գ)
Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզուն

# Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
Մաթեմատիկա (գ) կամ ֆիզիկա (գ),
Քիմիա ** (գ) կամ կենսաբանություն** (գ)
Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզու*

ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
# Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա
# Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
# Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա
# Մսի և մսամթերքի տեխնոլոգիա
# Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
# Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա
# Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում
# Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզային
# Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա
Մաթեմատիկա (գ),
Քիմա** (գ) կամ ֆիզիկա** (գ)
Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզու*

ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
# Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
# Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում
# Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ
# Կենսագործունեության անվտանգություն
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
- Հողաշինարարություն, հողային կադաստր
Մաթեմատիկա (գ)
Ֆիզիկա** (գ)
Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզու*

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
# Անասնաբուժություն
# Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա
# Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն
# Դեղագիտություն
Մաթեմատիկա (գ) կամ կենսաբանություն (գ)
Քիմիա** (գ) կամ կենսաբանություն ** (գ)
Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզու*

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ա)
-Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա
-Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն
-Ապրանքագիտություն
Մաթեմատիկա (գ)
Օտար լեզու (գ) **
Հայոց լեզու (գ) *

բ)
-Հաշվապահական հաշվառում և հարկում
-Ֆինանսներ
-Ագրոբիզնես
-Ապահովագրական գործ
Մաթեմատիկա (գ)
Օտար լեզու (գ) **
Հայոց լեզու (գ)


Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 52-12-65, (010) 52-24-34, (010) 54-05-96 հեռախոսահամարներով կամ այցելել բուհի պաշտոնական կայքէջ՝ www.anau.am: Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 74, ընդունող հանձնաժողով՝ 1-ին մասնաշենք, 253 սենյակ:
18
Декабрь
0
495

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar