• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Խորհրդարանի հյուրերն ապագա մանկավարժներն էին

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում փետրվարի 9-ին խորհրդարանում հյուրընկալվել են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և դասախոսներ, ովքեր ծանոթացել են խորհրդարանի աշխատանքներին, մասնակցել ԱԺ նիստին, որից հետո  հանդիպում են ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հարազատ բուհի ուսանողներին, Շարմազանովը պատանիներին և աղջիկներին կոչ է արել ազատ երկխոսության, ներկայացրել խորհրդարանական աշխատանքների առանձնահատկությունները: Ապագա լրագրողներին, պատմաբաններին, սոցիոլոգներին, այլ մասնագիտություններ ընտրած ուսանողներին առավելապես հետաքրքրում էին արտաքին, մասնավորապես` տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, մշակութային, հոգևոր հիմնախնդիրներին, բանակին, կրթությանը,  ընտրական գործընթացներին, ցեղասպանության ճանաչմանն առնչվող և այլ հարցեր: ԱԺ նախագահի տեղակալը հանգամանալից պատասխանել է բարձրացված հարցերին, ներկայացրել իր տեսակետները:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
0
578

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar