• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Զենք մեկ ձեռք ունեցողների համար. ներկայացվել է նոր «Կալաշնիկովը»



ՌԴ Իժևսկի զինամթերք արտադրող գործարանի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են АК-12 «Կալաշնիկով» ավտոմատի նոր` 5-րդ սերդի արտադրության մասին, տեղեկացնում է newsru.com լրատվական կայքը։

АК-12-ում պահպանվել են նախորդ АК-47-ին բնորոշ հատկանիշները։ Սակայն մեծ աղմուկ բարձրացրած АК-12-ը բնորոշվում է՝ «զենք մեկ ձեռք ունեցողների համար» կարգախոսով։

Սակայն ինչպես նախորդ մոդելը, այնպես էլ այս մեկը, ունի նույն թերությունը. կրակելուց հետո հետահարման պատճառով ավտոմատը մեծ ուժով ետ է հրում կրակողին, ինչը խոչընդոտում է դիպուկությանը։

Ավելի ուշ ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտարարել են, որ իրենք մտադիր չեն գնել այդ ավտոմատը, նշելով որ դա պատրանք է։

Սակայն, վերջերս ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ ՊՆ-ը կհամագործակցի Իժևսկի գործարանի հետ, նշելով, որ նույնիսկ ամերիկացիներն են գոհ АК-12 -ից։ 

Tert.am


18
Декабрь
0
985

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar