• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


10 պատճառ ընտրելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանը

1. Աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ.ՀԱԱՀ-ն պատրաստում է առաջիկա տարիներին հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

2. Առանց քննությունների ընդունվելու հնարավորություն. ՀՀ Կառավարության որոշմամբ ՀԱԱՀ-ում 22 մասնագիտությունների գծով սահմանվել են ընդունելության արտոնյալ պայմաններ. դիմորդները վճարովի համակարգ կարող են ընդունվել առանց միասնական քննություններին մասնակցելու՝ հայտագրելով ատեստատի ավարտական կամ տարեկան գնահատականները, իսկ անվճար համակարգ՝ հանձնելով ընդամենը մեկ կամ երկու միասնական քննություն:
3. Ուսման ցածր վարձավճար. ՀԱԱՀ-ում ուսման վարձավճարները հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում ամենացածրն են:

4. Որակյալ բարձրագույն կրթություն. բուհում դասավանդում են 600-ից ավելի գիտնականներ և դասախոսներ, որոնց 81 տոկոսն ունի գիտական աստիճան ու կոչում:

5. Հարուստ նյութատեխնիկական, ուսումնաարտադրական և գիտահետազոտական բազա. ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարաններն ու եզակի լաբորատորիաները հնարավորություն են տալիս ուսանողներին տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով:

6. Ուսանողների շարժունության բազմաթիվ առաջարկներ. համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակել և արտադրական պրակտիկա անցնել ԱՄՆ-ի և Եվրոպայի տարբեր երկրների առաջատար գործընկեր համալսարաններում:

7. Կրկնակի դիպլոմներ ստանալու հնարավորություն. համագործակցելով Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ՝ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ուսանողները, ուսումը շարունակելով Գերմանիայում, ստանում են կրկնակի դիպլոմ և՛ ՀԱԱՀ-ից, և՛ Գերմանիայի Վայհենշտեֆանի համալսարանից:

8. Տեխասի համալսարանի հավաստագիր, ագրոբիզնեսի մրցունակ մասնագետներ. ՀԱԱՀ-ի կազմում գործում է տարածաշրջանում ուսուցումն անգլերենով իրականացնող միակ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, որի կրթական չափորոշիչները համապատասխանում են ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի ուսումնական պլաններին: Կենտրոնի շրջանավարտները ստանում են ՀԱԱՀ դիպլոմ և ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի հավաստագիր՝ հեշտությամբ անցնելով բարձր վարձատրվող աշխատանքի ագրոպարենային ոլորտի հայաստանյան և միջազգային կազմակերպություններում:

9. Ուսանողական ակտիվ և բովանդակալից առօրյա՝ հագեցած մարզամշակութային, ինտելեկտուալ, ճանաչողական տարաբնույթ միջոցառումներով:

10. Աջակցություն շրջանավարտներին աշխատանքի տեղավորման հարցում. համալսարանի աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժինը բուհի ուսանողներին ու շրջանավարտներին տրամադրում է խորհրդատվություն և տեղեկատվություն թափուր աշխատատեղերի, վերապատրաստման հնարավորությունների, հարցազրույցներին պատրաստվելու, ինքնակենսագրական փաստաթղթերի կազմման վերաբերյալ, իսկ գործատուներին՝ աջակցություն համապատասխան աշխատակիցների ընտրության և աշխատանքի տեղավորման հարցերում:
Ծանոթացեք ընդունելության պայմաններին և դիմեք՝ ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 253 սենյակ
Հեռախոս՝ +374 (10) 52 45 41, +374 (10) 54 05 96
Ավելին՝ https://anau.am/hy/2011-10-24-07-02-23/855-2013-04-30-07-05-51

18
Декабрь
0
1026

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar