• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» միջոցառումների մասնակցության հրավեր

Հրավիրում ենք մասնակցելու «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարքին

Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը:
Մայքրոսոֆթ ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի և Վորլդ Վիժն Հայաստանը «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակներում փետրվարի 7-ին համատեղ անցկացնում են «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարք:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա «Համացանցից անվտանգ օգտվելու միջոցներ» թեմայով բաց քննարկումը, «Անվտանգ համացանց» թեմայով աշակերտական բանավեճը, «Համացանցը և ԵՍ» ու «Համացանցի օգտագործման կանոներն ինձ համար» թեմաներով մրցույթների ամփոփումը և մրցանակաբաշխության արարողությունը:
Օրակարգը կցվում է:
Միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել «Անվտանգ համացանց» միջոցառման մասնակցության հայտը: Լրացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.itn.am կայքում, որից հետո հնարավորություն կտրվի լրացնելու հայտը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել voskan_ghazaryan@wvi.org կամ i-krgyon@microsoft.com էլ. փոստի հասցեներով կամ զանգահարել 091-20-90-15 կամ 514892 հեռախոսահամաներով:


18
Декабрь
0
1286

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar