• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ

Հայտարարություն

«Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ` դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են.
- բարձրագույն կրթություն, 
- լեզուների իմացություն (գերազանց հայերեն, աշխատանքային անգլերեն և ռուսերեն),
- համակարգչով աշխատելու հմտություններ,
- կրթության ոլորտում աշխատանքային փորձ, 
- ղեկավար պաշտոնում աշխատելու փորձ, 
- համայնքային կյանքի կազմակերպման փորձ, 
- գյուղական համայնքում աշխատելու փորձ,
- Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում ապրելու պատրաստակամությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են.
1. ինքնակենսագրություն՝ լուսանկարով,
2. նամակ-հիմնավորում` ինչու է թեկնածուն դիմում և ինչու է ցանկանում աշխատել «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամում,
3. թեկնածուի՝ գյուղական մոդելային դպրոցի տեսլականը և առաջիկա քայլերի ծրագիրը,
4. հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում):

Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով` info@openschool.am էլ-փոստի հասցեով մինչև մարտի 9-ի ժամը 17:00-ն (ավելի ուշ ուղարկված դիմումները հաշվի չեն առնվի):


http://armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=1099


http://armedu.am

18
Декабрь
0
1110

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar