Հանրակրթական Դիջիթեք 2012-ի աշխատանքների ընդունման վերջին ժամկետը փետրվարի 7-ն էր։ Նյութերի հիմնական մասը ստուգատեսի հասցեին եկել է վերջին օրերին՝ առաջացնելով դրանց գնահատման և երկու օրում մրցանակային նյութերի ընտրության անհաղթահարելի դժվարություն։
Ստուգատեսի կազմկոմիտեի քարտուղարի առաջարկությամբ կրթահամալիրի տնօրենը որոշեց ստուգատեսի փակումը տեղափոխել մեկ շաբաթով։ Այսպիսով, ստուգատեսի փակումը և մրցանակների հանձնումը կլինի փետրվարի 17-ին՝ ժամը 15.15, ավանդական ղափամայի ծես-ցուցադրությունը՝ փետրվարի 18-ին՝ ժամը 11.00։
Մինչ այդ կաշխատեն տասնչորս անվանակարգերով մրցանակային հանձնաժողովները։
Վաղը՝ փետրվարի 9-ին, Հանրակրթական Դիջիթեքը կրթահամալիրի Նոր դպրոցում է։
Մեկնաբանություններ նյութին: 0