• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հաշվապահական դասընթացներ

ՖԻՆՍ Հաշվապահական և ուսումնական կենտրոն ՖԻՆՍ փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. հունիսի 26-ին Եղիշե Հենրիկի Սողոմոնյանի կողմից`որպես հաշվապահական և խորհրդատվական կենտրոն: Ընկերությունը մատուցում է հաշվապահական և հարկային ծառայությունների ամբողջական շրջանակ`միտված բարելավելու հաճախորդների պահանջմունքները, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, դարձնել նրանց ավելի մրցունակ և դինամիկ`նվազագույնի հասցնելով ռիսկերը: Ընկերության անցած ուղին գլխավոր վկայությունն է առ այն, որ այն հավատարիմ է գործարար ոլորտի հիմնարար սկզբունքներին և պրոֆեսիոնալ վարքագծի կանոններին:Մեր հաճախորդների կարծիքները և երաշխավորագրերը մեր աշխատանքի որակի ապացույցն են:Մեր գործունեության հիմքը մարդիկ են,նրանց կամքն ու բնավորությունը,մասնագիտական ունակությունները: Կրթությունը և մասնագիտական զարգացումը Ընկերության հաջողության գրավականն են: Ընկերությունը շարունակաբար բարձրացնում է իր աշխատակիցների որակավորումը`ներդրումներ անելով նրանց մասնագիտական զարգացման ուղղությամբ: ՖԻՆՍ հաշվապահական կենտրոնը միավորում է հմուտ և փորձառու մասնագետների,որոնց օգնությամբ Դուք կխնայեք Ձեր ժամանակը և կխուսափեք հաշվապահական և հարկային բոլոր խնդիրներից: Կենտրոնը կազմակերպում է նաև հաշվապահական, հարկային և հաշվապահական ծրագրերի դասընթացներ, որոնց շրջանակներում ստացած գիտելիքներով Դուք կկարողանաք ճիշտ և սահուն կերպով վարել հաշվապահություն,կազմել ճիշտ հարկային հաշվետվություններ և գործնականորեն տիրապետել հաշվապահական ծրագրերին: ՖԻՆՍ Հաշվապահական և ուսումնական կենտրոն Հասցե`Գ.Լուսավորիչ 15 Հեռ.`077525075
18
Декабрь
0
1413

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar