• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը»

Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ)

Այս ծրագիրը եզակի հնարավորություններ կընձեռի անգելերեն լեզվի և հասարակագիտական առարկաների մի խումբ ուսուցիչներին զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները և խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները: Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2013 թվականի գարնանը կամ աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին: Դիմումի ձևը և ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ԱՄՆ դեսպանատան կայքէջի հայտարարությունների բաժնում` www.usa.am: Ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Միքայելյանին 010-494410, 494211 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային փոստի tea@usa.am հասցեով:

Դիմումների ներկայացման վերջին օրն է 2012 թ. ապրիլի 6-ը:

18
Декабрь
0
1244

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar